«ԵՍ ԵՄ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. որ պատմումեմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։9, 10)։ Այսպես է ասումԵհովան՝ նա, ով կարող է առանց սխալվելու կանխագուշակել ապագան։
Հայտնի է, որ մարդը ի զորու չէ ճշգրտորեն կանխագուշակելու ապագան։ Ուստիայն, որ Աստվածաշունչը մարգարեական գիրք է, պետք է մղի ճշմարտությունըփնտրողներին քննելու Աստվածաշնչի այն պնդումը, որ Աստված է այդ գրքիհեղինակը։ Եկեք նկատի առնենք աստվածաշնչյան որոշ մարգարեություններ, որոնքարդեն կատարվել են։
Հնագույն քաղաքակրթություններ
Աստված կանխագուշակել էր, որ Բաբելոնը, ինչպես նաև Եդովմը, Մովաբը և Ամմոնըառհավետ բնաջնջվելու են (Երեմիա 48։42; 49։17, 18; 51։24–26; Աբդիա8, 18; Սոփոնիա 2։8, 9)։ Այն, որ այդ ժողովուրդները՝ որպես առանձին ազգեր, պետք էբնաջինջ լինեին, ապացուցում է, որ Աստծու մարգարեական Խոսքը ճշգրիտ է։
Իհարկե, ինչ–որ մեկը գուցե ասի, թե ցանկացած մարդ կարող է կանխագուշակել, որզորավոր մի ազգ ի վերջո կդադարի գոյություն ունենալուց։ Սակայն այդ պնդումըանտեսում է այն կարևոր փաստը, որ Աստվածաշունչը հայտնում է շատ ավելիմանրամասն տեղեկություններ։ Օրինակ՝ Աստծու Խոսքը մանրամասնություններ էհայտնում այն մասին, թե ինչպես պետք է Բաբելոնը կործանվեր։ Այն կանխագուշակումէ, որ քաղաքը պետք է նվաճվեր մարերի կողմից, որ զինվորներին պետք էառաջնորդեր Կյուրոսը, և որ քաղաքը պաշտպանող գետերը պետք է ցամաքեին(Եսայիա 13։17–19; 44։27–45։1)։
Սակայն ոչ բոլոր դեպքերում է Աստվածաշունչը կանխագուշակում, որ նվաճվողազգը կամ ժողովուրդը կդադարի գոյություն ունենալուց։ Օրինակ՝ կանխագուշակելովբաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանման մասին՝ Աստված ասաց, որքաղաքը պետք է վերականգնվի, չնայած որ, ըստ Բաբելոնի վարածքաղաքականության, իր գերիները երբեք չպետք է ազատ արձակվեին (Երեմիա 24։4–7; 29։10; 30։18, 19)։ Այդպես էլ եղավ, և հրեաների սերունդները առայսօր շարունակումեն գոյություն ունենալ որպես առանձին ժողովուրդ։
Բացի այդ, Եհովան կանխագուշակեց, որ Եգիպտոսը, լինելով աշխարհակալ ուժ,պետք է կործանվի, սակայն «այնուհետեւ կ’բնակուէ առաջի օրերին պէս»։ Ժամանակիընթացքում այս հզոր հին պետությունը պետք է դառնար «մի ցած թագաւորութիւն»(Երեմիա 46։25, 26; Եզեկիէլ 29։14, 15)։ Դա նույնպես տեղի ունեցավ։ Դեռ ավելին,Եհովան կանխագուշակել էր նաև, որ Հունաստանը որպես աշխարհակալ ուժկործանվելու է, սակայն նա չէր ասել, որ այդ ազգը դադարելու էր գոյությունունենալուց։ Ի՞նչ ենք սովորում նրանից, որ այն քաղաքակրթությունները, որոնց մասինԵհովան ասել էր, թե բնաջնջվելու են, վերացան, իսկ մյուս ազգերը, որոնց մասին նմանբան չէր կանխագուշակել, գոյություն ունեն։ Այստեղից սովորում ենք, որ ԱստծուԽոսքը պարունակում է վավերական, վստահելի մարգարեություններ։
Ապշեցնող մանրամասներ
Ինչպես արդեն նշվեց, Եհովան շատ մանրամասնություններ էր հայտնել Բաբելոնիկործանման մասին։ Նմանապես, կանխագուշակելով Տյուրոսի կործանումը՝ «Եզեկիէլ»գիրքն ասում է, որ քաղաքի քարերը, փայտերը և հողը պետք է թափվեն «ջրի մէջը»(Եզեկիէլ 26։4, 5, 12)։ Այս մարգարեությունը կատարվեց մ.թ.ա. 332–ին, երբ ԱլեքսանդրՄակեդոնացու զորքերը օգտագործեցին Տյուրոս քաղաքի՝ մայրցամաքում գտնվողհատվածի ավերակները, որպեսզի ճանապարհ կառուցեին դեպի քաղաքի՝ կղզումգտնվող հատվածը, որը նույնպես նվաճվեց։
Դանիէլ 8։5–8, 21, 22 և 11։3, 4 համարներում արձանագրված մարգարեությունընույնպես տպավորիչ մանրամասներ է հայտնում Հունաստանի մեծ թագավորի մասին։Այս կառավարիչը կործանվելու էր իր փառքի գագաթնակետին, իսկ նրաթագավորությունը բաժանվելու էր չորս հոգու միջև, որոնք, սակայն, նրա ժառանգներըչէին լինելու։ Այս մարգարեությունը գրի առնվելուց ավելի քան երկու հարյուր տարիհետո պարզ դարձավ, որ այդ զորավոր թագավորը Ալեքսանդր Մակեդոնացին էր։Պատմությունից տեղեկանում ենք, որ նա մահացավ վաղաժամ, և նրա կայսրությունըի վերջո բաժանվեց ոչ թե նրա ժառանգների, այլ նրա չորս զորավարների միջև։
Քննադատները պնդում են, որ այս մարգարեությունը գրի է առնվել դեպքերը տեղիունենալուց հետո։ Սակայն նորից անդրադառնանք «Դանիէլ» գրքի վերը նշվածարձանագրությանը։ Եթե նշված մանրամասները դիտենք մարգարեությանտեսանկյունից, ապա կարելի է ասել, որ դրանք ուշագրավ տեղեկություններ են։ Իսկեթե դրանք համարենք սոսկ պատմություն, որը ներկայացվում է որպեսմարգարեություն, մի՞թե չենք նկատի, որ ակնհայտ մանրամասներ են բաց թողնված։Եթե մի ինքնակոչ, որն ապրել է Ալեքսանդրից հետո, փորձում էր տպավորելընթերցողներին թվացյալ մարգարեությամբ, ապա ինչո՞ւ նա չի ընդգրկել այնտեղեկությունը, որ անմիջապես Ալեքսանդրի մահից հետո նրա երկու որդիները պետքէ փորձեին իրենց իշխանությունը հաստատել, սակայն սպանվելու էին։ Ինչո՞ւ նա չինշել, որ տասնյակ տարիներ էին անցնելու, նախքան բոլոր չորս զորավարներըկհաստատվեին Ալեքսանդրի կայսրության տարբեր մասերում։ Ինչո՞ւ նա չի գրել մեծթագավորի ու նրա չորս զորավարների անունները։
Այն պնդումը, որ Աստվածաշնչի մարգարեությունները գրվել են դեպքերը տեղիունենալուց հետո, երկար տարիներ, սակայն առանց հիմքեր ունենալու հայտարարել եննրանք, ովքեր նախքան փաստերը քննելը մտածել են, թե ապագայում տեղիունենալիք իրադարձությունները հնարավոր չէ կանխագուշակել։ Եվ քանի որ նրանքչեն ընդունում Աստվածաշունչը որպես Աստծու Խոսք, ստիպված ամեն բանբացատրում են զուտ մարդկային տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Աստվածիմաստնորեն բավական չափով մարգարեական մանրամասնություններ է ներշնչել ևայդպիսով հաստատել, որ աստվածաշնչյան մարգարեությունների հեղինակը հենցինքն է*։
Աստվածաշնչյան մարգարեությունները կարող են զորացնել ձեր հավատը, եթե դուքժամանակ տրամադրեք խորհրդածելու առանձին մարգարեությունների և դրանցկատարման շուրջ։ Կարելի է ուսումնասիրել աստվածաշնչյան մարգարեություններիցորևէ մեկը։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 200–րդ էջումգտնվող աղյուսակը կարող է օգնել ձեզ այդ հարցում*։ Եթե որոշեք ուսումնասիրելԱստվածաշնչի մարգարեությունները, ապա նպատակ ունեցեք ամրացնել ձերհավատը։ Մի՛ շտապեք պարզապես ընթերցել նյութը։ Փոխարենը՝ գնահատանքովխորհրդածեք այն բանի շուրջ, որ Եհովայի կանխագուշակումները անսխալ կերպովիրականանում են։
[ծանոթագրություններ]
Հավելյալ տեղեկություններ, որոնք հերքում են այն պնդումը, թե Աստվածաշնչիմարգարեությունները գրվել են դեպքերը տեղի ունենալուց հետո, կարելի է գտնել«Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքում (էջ 106–111)։Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Շրջանակ/նկար 24–րդ էջի վրա]
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՄԵՐ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Ահա խորհրդածելու մեկ ուրիշ բան։ Աստված, որն այդքան ճշգրտորեն կանխագուշակել է աշխարհակալ ուժերի վերելքն ու անկումը, նաև մեր կյանքի համար նախատեսված սուրբգրային սկզբունքների Աղբյուրն է։ Ահա դրանցից մի քանիսը.
Եթե կիրառեք այս սկզբունքները, դուք կարող եք վստահ լինել, որ դրանք ձեզ երջանկություն և ուրախություն կպարգևեն։
[նկարներ 22–րդ էջի վրա]
Աստծու Խոսքը կանխագուշակել էր, որ այս քաղաքակրթություններն առհավետ կբնաջնջվեն....
ԵԴՈՎՄ
ԲԱԲԵԼՈՆ
.... իսկ այս պետությունները՝ ոչ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ԵԳԻՊՏՈՍ
Комментариев нет:
Отправить комментарий