Պատմում է Էյսեբիո Մորսիլիոն
1993 թ. սեպտեմբերին գնացի խստացված ռեժիմի գաղութ։ Այնտեղ պետք է մկրտեի մի բանտարկյալի։ Նա իմ քույրն էր՝ Մարիվին։ Մի քանի այլ կին բանտարկյալներ և բանտապահներ հարգալից դիտում էին արարողությունը։ Նախքան բացատրելը, թե ինչպես եղավ, որ ես ու քույրս հանդիպեցինք բանտում, թույլ տվեք պատմել մեր կյանքի վաղ շրջանի մասին։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1954 թ. մայիսի 5–ին Իսպանիայում։ Մեր ընտանիքի ութ երեխաներիցառաջինն էի։ Մարիվին երրորդն էր։ Մեր տատիկը ձգտում էր դաստիարակել մեզայնպես, որ դառնանք բարեպաշտ կաթոլիկներ։ Ես հաճույքով եմ հիշում, որ քանի դեռտատիկիս հետ էի, սիրում էի Աստծուն։ Սակայն ծնողներիս փոխհարաբերություններըշատ հեռու էին հոգևոր լինելուց։ Հայրս կանոնավորաբար ծեծում էր մորս ու մեզ։ Վախըմեր կյանքի անբաժան մասն էր, և ես շատ էի տանջվում՝ տեսնելով մորս տառապելիս։Այս ամենը ինձ հուսալքում էր։
Դպրոցական տարիներին իմ հուսալքությունը խորացավ։ Ուսուցիչներից մեկը, որքահանա էր, մեր գլուխները խփում էր պատին, երբ հարցին սխալ էինքպատասխանում։ Մեկ ուրիշ քահանա սեռական ոտնձգության էր ենթարկումաշակերտներին, մինչ նրանց հետ ստուգում էր տնային աշխատանքը։ Այս ամենիցբացի, ինձ շփոթության և վախի մեջ էր գցում կրակե դժոխքի կաթոլիկական ուսմունքը։Շուտով Աստծու հանդեպ իմ սերը սկսեց թուլանալ։
Անիմաստ կյանք եմ վարում
Չունենալով հոգևոր առաջնորդություն՝ սկսեցի դիսկոտեկ հաճախել ու ժամանականցկացնել անբարոյական ու դաժան մարդկանց հետ։ Այնտեղ կռիվներ հաճախ էինլինում։ Միմյանց հարվածում էին դանակներով, շղթաներով, բաժակներով ևաթոռներով։ Չնայած ես ակտիվորեն չէի մասնակցում դրանց, մի անգամ հարվածիցուշաթափ եղա։
Վերջապես հոգնեցի այդ միջավայրից ու սկսեցի փնտրել հանգիստ դիսկոտեկներ։Թեև դրանք համեմատաբար հանգիստ էին, այնուամենայնիվ թմրանյութերը անպակասէին։ Հաճույքի և հոգեկան անդորրի փոխարեն՝ դրանք իմ մեջ առաջացնում էինհալյուցինացիա և անհանգստություն։
Թեև ինքս բավարարված չէի, իմ կրտսեր եղբայրներից մեկին՝ Խոսե Լուիսին, ևմտերիմ ընկերոջս՝ Միգելին, ներքաշեցի իմ շրջապատը։ Իսպանիայի մյուսպատանիների նման՝ մենք հայտնվել էինք ապականված աշխարհում։ Պատրաստ էիամեն ինչ անել, միայն թե փող ունենայի թմրանյութ գնելու համար։ Իմ մեջ այլևսարժանապատվություն չէր մնացել։
Եհովան օգնության է հասնում
Ընկերներիս մոտ մի քանի անգամ խոսակցություն բացեցի Աստծու գոյության ևկյանքի իմաստի մասին։ Ուզում էի գտնել մեկին, ում հետ կկարողանայի խոսել այդմասին։ Նկատեցի, որ աշխատակիցս՝ Ֆրանչեսկոն, տարբերվում է մյուսներից։ Նաուրախ, ազնիվ ու բարի մարդ էր, ուստի որոշեցի սիրտս բացել նրա առաջ։Ֆրանչեսկոն Եհովայի վկա էր և ինձ տվեց մի «Դիտարան», որտեղ հոդված էրտպագրվել թմրամոլության մասին։
Հոդվածը կարդալուց հետո աղոթեցի Աստծուն՝ խնդրելով օգնություն. «Տե՛ր, եսգիտեմ, որ դու կա՛ս, և ուզում եմ ճանաչել քեզ և քո կամքը կատարել։ Խնդրո՛ւմ եմ,օգնի՛ր ինձ»։ Ֆրանչեսկոն և ուրիշ Եհովայի վկաներ Աստվածաշնչի միջոցովքաջալերեցին ինձ և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն տվեցին կարդալու։Ես եզրակացրեցի, որ նրանք ինձ տալիս են հենց այն օգնությունը, որ խնդրել էիԱստծուց։ Շուտով սկսեցի ընկերներիս և Խոսե Լուիսին պատմել իմ սովորածի մասին։
Մի օր, երբ ռոք համերգն ավարտվեց, և ընկերներով դուրս եկանք դահլիճից, եսառանձնացա ու սկսեցի կողքից նայել նրանց։ Ապշեցի։ Որքա՜ն զզվելի էր դարձել մերվարքը թմրանյութերի պատճառով։ Այդ պահից՝ որոշեցի հրաժարվել անբարոկենսաձևից ու դառնալ Եհովայի վկա։
Ֆրանչեսկոյից Աստվածաշունչ խնդրեցի։ Նա տվեց նաև մի գիրք, որը կոչվում էր«Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում»*։ Երբ կարդացի, որԱստված խոստանում է սրբել ամեն արտասուք և վերացնել նույնիսկ մահը,համոզվեցի, որ գտել եմ այն ճշմարտությունը, որը կարող է ազատագրում բերելմարդկությանը (Հովհաննես 8։32; Հայտնություն 21։4)։ Հետագայում ներկա եղաԵհովայի վկաների մի հանդիպման նրանց Թագավորության սրահում (նրանցհավաքատեղին այդպես է կոչվում)։ Ջերմ ընկերական մթնոլորտը ինձ մեծապեստպավորել էր։
Ցանկանալով պատմել իմ տպավորությունների մասին՝ անմիջապես կանչեցի ԽոսեԼուիսին և մյուս ընկերներիս։ Մի քանի օր հետո բոլորս գնացինք Թագավորությանսրահ՝ հանդիպման։ Մի աղջիկ, որ մեզանից առաջ էր նստել, հայացք նետեց մեզ վրա։Նա ակնհայտորեն վախեցավ՝ տեսնելով երկարամազ հիպիների։ Այդ աղջիկըզգուշանում էր, որ հանկարծ դարձյալ չնայի մեր կողմը։ Նա, ըստ ամենայնի,զարմացավ, երբ հաջորդ շաբաթ տեսավ, որ մենք կոստյումով և փողկապով ենք եկել։
Դրանից հետո ես ու Միգելը ներկա եղանք Եհովայի վկաների շրջանայինհամաժողովին։ Երբեք նման բան չէինք տեսել. իսկական եղբայրություն տարբերտարիքի մարդկանց միջև։ Եվ որքան էլ որ զարմանալի է, համաժողովը կայացավ այննույն դահլիճում, որտեղ որ եղել էր վերոհիշյալ ռոք համերգը։ Այս անգամ, սակայն,տիրող մթնոլորտն ու երաժշտությունը մեր սրտերը լցրեցին ամենադրական հույզերով։
Մեր ամբողջ խումբը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մոտ ութ ամիս անց՝1974 թ. հուլիսի 26–ին, Միգելն ու ես մկրտվեցինք։ Երկուսս էլ 20 տարեկան էինք։ Մերխմբի մյուս չորս անդամները մկրտվեցին մի քանի ամիս հետո։ Աստվածաշնչայինկրթությունը մղեց ինձ օգնելու տանջված մորս տնային գործերում, ինչպես նաևպատմելու նրան իմ նոր հավատի մասին։ Մենք մտերմացանք։ Ես նաև շատ ժամանակէի տրամադրում իմ եղբայրներին ու քույրերին։
Ժամանակի ընթացքում մայրս և բոլոր եղբայրներս ու քույրերս, բացառությամբ մեկի,ընդունեցին Աստվածաշնչի ճշմարտությունը, մկրտվեցին և դարձան Եհովայի վկաներ։1977 թ.–ին ամուսնացա Սոլեդադի հետ։ Նա այն աղջիկն էր, ով ապշած նայեց մեզ, երբմենք առաջին անգամ եկել էինք Թագավորության սրահ։ Մի քանի ամսից երկուսս էլդարձանք ռահվիրաներ (Եհովայի վկաները այդպես են անվանում բարի լուրի լիաժամքարոզիչներին)։
Քույրս փոխվում է
Քույրս՝ Մարիվին, մանկապղծության զոհ էր դարձել, և դա խոր հետք էր թողել նրավրա։ Պատանեկան հասակում նա սկսեց անբարո կյանքով ապրել՝ թմրանյութերգործածել, գողություն անել, մարմնավաճառությամբ զբաղվել։ 23 տարեկանումՄարիվին հայտնվեց բանտում, որտեղ շարունակեց ապրել բարոյազուրկ կյանքով։
Այդ ժամանակ ես ծառայում էի որպես շրջանային վերակացու (Եհովայի վկաներիշրջագայող ծառայող)։ 1989 թ.–ին ես ու Սոլեդադը նշանակվեցինք ծառայելու միտարածքում, որն ընդգրկում էր այն բանտը, որտեղ գտնվում էր Մարիվին։ Դրանիցկարճ ժամանակ առաջ իշխանությունները վերցրել էին նրա որդուն՝ զրկելովՄարիվիին ծնողական իրավունքներից։ Քրոջս սիրտը կոտրված էր, նա չէր ուզումապրել։ Մի օր այցելեցի նրան և առաջարկեցի ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։Նա համաձայնվեց։ Մեկ ամիս ուսումնասիրելուց հետո Մարիվին դադարեցթմրանյութեր և ծխախոտ օգտագործելուց։ Ես հուզմունքով էի լցվում՝ տեսնելով, թեինչպես է Եհովան նրան ուժ տալիս, որ կատարի այդ փոփոխությունները(Եբրայեցիներ 4։12)։
Շուտով Մարիվին սկսեց Աստվածաշնչի ճշմարտությունների մասին խոսելբանտակիցների ու բանտապահների հետ։ Նրան տեղափոխում էին մի բանտից մյուսը,բայց նա շարունակում էր քարոզել։ Բանտերից մեկում նա նույնիսկ խցից խուց էրքարոզում։ Տարիների ընթացքում Մարիվին տարբեր բանտերում Աստվածաշնչիբազմաթիվ ուսումնասիրություններ սկսեց։
Մի օր նա ինձ լուր ուղարկեց, որ ուզում է իր կյանքը նվիրել Եհովային ու մկրտվել։Սակայն նրան արգելված էր դուրս գալ բանտից, դրսից էլ ոչ ոք իրավունք չուներմտնել բանտ։ Նա այդ բանտի ապականված միջավայրում մնաց ևս չորս տարի։ Ի՞նչըօգնեց Մարիվիին դիմանալու և իր հավատը ամուր պահելու։ Հենց այն ժամին, երբԵհովայի վկաների տեղի ժողովը սկսում էր հանդիպումը, նա էլ բանտախցում էրսկսում «հանդիպումը»՝ հետևելով նույն ծրագրին։ Բացի այդ, նա կանոնավորաբարԱստվածաշունչ էր ուսումնասիրում և աղոթում։
Ժամանակի ընթացքում Մարիվին տեղափոխվեց խստացված ռեժիմի գաղութ,որտեղ լողավազան կար։ Նա հասկացավ, որ մկրտվելու հնարավորություն ունի, ևվերջապես թույլտվություն ստացավ։ Հենց այդ ժամանակ էր, որ եղա բանտում ևմկրտության ելույթ ներկայացրեցի։ Ես քրոջս կողքին էի նրա կյանքի ամենակարևորպահին։
Նախկին ապրելակերպի պատճառով Մարիվին վարակվել էր ՁԻԱՀ–ով։ Լավ վարքիշնորհիվ նա ժամանակից շուտ ազատվեց բանտից՝ 1994 թ. մարտին։ Մարիվին ապրեցտանը մայրիկի հետ և քրիստոնեական ակտիվ կյանք վարեց մինչև իր մահը։ Քույրսմահացավ երկու տարի անց։
Պայքարում եմ վնասակար զգացումների դեմ
Իմ անցյալն էլ ինձ վրա էր թողել իր հետքը։ Հորս վատ վերաբերմունքը և իմպատանեկան կյանքը իրենց դրոշմը թողեցին իմ անձնավորության վրա։ Չափահաստարիքում հաճախ էի տանջվում մեղավորության և թերարժեքության զգացումից։Երբեմն խիստ ընկճվում էի։ Սակայն Աստծու Խոսքը անգնահատելի օգնություն է եղելայդ զգացումների դեմ պայքարում։ Տարիներ ի վեր անընդհատ խորհրդածելովԵսայիա 1։18 և Սաղմոս 103։8–13 համարների շուրջ՝ կարողացել եմ ճնշել այդզգացումները։
Աղոթքը նույնպես օգնել է ինձ։ Հաճախ եմ արտասվելով աղոթել Եհովային։ Մեծ ուժեմ ստացել 1 Հովհաննես 3։19, 20 համարներից. «Սրանով կիմանանք, որճշմարտությունից ենք, և մեր սրտերը կհավաստիացնենք նրա առաջ, ինչ բաներում էլոր մեր սրտերը դատապարտեն մեզ, որովհետև Աստված մեր սրտերից ավելի մեծ է ևամեն բան գիտի»։
Քանի որ Աստծուն մոտենում եմ անկեղծորեն, «կոտրված և փշրված» սրտով,հասկանում եմ, որ այն աստիճան վատը չեմ, որքան որ մտածում էի։ ԱստվածաշունչըԵհովային փնտրող բոլոր անձանց վստահեցնում է, որ նա չի «անարգի» նրանց, ովքերանկեղծորեն զղջում են իրենց անցյալի համար, թողնում են իրենց սխալ վարքը ևսկսում են կատարել իր կամքը (Սաղմոս 51։17)։
Իսկ երբ անվստահության զգացումը դարձյալ գլուխ է բարձրացնում, փորձում եմդրական բաների վրա կենտրոնանալ։ Օրինակ՝ մտածում եմ Փիլիպպեցիներ 4։8–ումգրված հոգևոր բաների մասին։ Ես անգիր եմ արել 23–րդ սաղմոսը և Լեռան քարոզը։Երբ բացասական մտքեր են գալիս, ինքս ինձ հիշեցնում եմ այդ սուրբգրայինհամարները։ Դա օգտակար է հատկապես անքուն գիշերներին։
Ինձ օգնում են նաև կինս և հասուն քրիստոնյաները։ Նրանք գովում են ինձ։ Թեևսկզբում դժվարանում էի ընդունել քաջալերիչ խոսքերը, բայց Աստվածաշնչիօգնությամբ հասկացա, որ սերը «ամեն ինչի հավատում է» (1 Կորնթացիներ 13։7)։ Եվիհարկե, ես ժամանակի ընթացքում սովորեցի խոնարհաբար ընդունել իմ թույլ կողմերը։
Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Բացասական զգացումներիդեմ իմ պայքարը օգնում է ինձ լինելու կարեկից շրջագայող վերակացու։ Ես ու կինսգրեթե 30 տարի լիաժամ քարոզել ենք բարի լուրը։ Ուրիշներին ծառայելուց ստացածուրախությունս օգնում է ինձ ավելի ու ավելի հեռու վանել անցյալի տհաճհիշողությունները։
Այժմ, երբ հիշում եմ, թե որքան շատ են Եհովայի օրհնությունները, նույնզգացումներն են համակում ինձ, ինչ սաղմոսերգուին. «Օրհնիր Տիրոջը.... որ ներում էքո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։ Որ փրկում է քո կեանքնապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով» (Սաղմոս 103։1–4)։
[ծանոթագրություն]
Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
Комментариев нет:
Отправить комментарий