воскресенье, 30 марта 2014 г.

Գիտեի՞ք արդյոք

Ե՞րբ աստղագուշակները այցելեցին Հիսուսին
Մատթեոսի Ավետարանում կարդում ենք, որ «արևելքից աստղագուշակներ» էինայցելել Հիսուսին և նրա համար նվերներ բերել (Մատթեոս 2։1–12 Այն, թե քանի հոգիէին այս աստղագուշակները, որոնք եկել էին մանուկ Հիսուսին տեսնելու, նշված չէ, և ոչէլ հաստատուն հիմք կա այն տարածված տեսակետի համար, որ նրանք երեք հոգի ենեղել։ Աստվածաշնչի հաղորդագրության մեջ չեն նշվում նաև նրանց անունները։
Մատթեոս 2։11 համարի առնչությամբ մի աշխատության մեջ հետևյալմեկնաբանությունն է տրվում. «Հակառակ ավանդության՝ Մոգերը չայցելեցին Հիսուսիննրա ծննդյան գիշերը, երբ նա մսուրի մեջ էր, ինչպես որ արեցին հովիվները։ Նրանքեկան մի քանի ամիս հետո և այցելեցին «մանկանը» «տանը»» («New InternationalVersion Study Bible»)։ Դա հաստատվում է այն փաստով, որ երբ Հերովդեսը ուզում էրսպանել մանկանը, պատվիրեց սպանել երկու տարեկան և ավելի փոքր տարիքի բոլորտղա երեխաներին ամբողջ Բեթլեհեմում և նրա շրջակա տարածքներում։ Նահրամայեց սպանել հենց այդ տարիքի երեխաներին՝ հաշվելով «ըստ այն ժամանակի,որի մասին ստույգ տեղեկացել էր աստղագուշակներից» (Մատթեոս 2։16
Եթե աստղագուշակները այցելել էին Հիսուսին նրա ծննդյան գիշերը և բերել էին ոսկիու այլ արժեքավոր նվերներ, ապա քիչ հավանական է, որ Մարիամը քառասուն օր անցՀիսուսին Երուսաղեմի տաճար տանելիս միայն երկու տատրակ զոհաբերեր (Ղուկաս2։22–24 Այս բանը Օրենքով պահանջվում էր աղքատ մարդկանցից, որոնք ի վիճակիչէին գառ մատուցելու (Ղեւտացոց 12։6–8 Սակայն այս արժեքավոր նվերները ճիշտժամանակին տրվեցին, և հավանաբար դրանցով ծածկվեցին Հիսուսի ընտանիքիծախսերը, երբ նրանք տեղափոխվեցին Եգիպտոս (Մատթեոս 2։13–15
Ինչո՞ւ Հիսուսից չորս օր պահանջվեց Ղազարոսի գերեզման հասնելու համար
Ամենայն հավանականությամբ, Հիսուսը այդպես էր պլանավորել։ Ինչո՞ւ կարող ենքայդպես ասել։ Քննարկենք Հովհաննես 11–րդ գլխում արձանագրված դեպքը։
Երբ Հիսուսի ընկերը՝ Ղազարոսը, որն ապրում էր Բեթանիայում, ծանր հիվանդացավ,նրա քույրերը լուր ուղարկեցին Հիսուսին (համար 1–3)։ Այդ ժամանակ ՀիսուսըԲեթանիայից մոտ երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա էր գտնվում(Հովհաննես 10։40 Ղազարոսն ակներևաբար մահացավ մոտավորապես այնժամանակ, երբ հիվանդության լուրը հասավ Հիսուսին։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա «երկուօր ևս մնաց այնտեղ, ուր որ գտնվում էր», և հետո գնաց Բեթանիա (համար 6, 7)։Հետևաբար քանի որ նա սպասեց երկու օր, հետո երկու օր էլ ճանապարհորդեց,գերեզման հասավ Ղազարոսի մահից չորս օր անց (համար 17)։
Դրանից առաջ Հիսուսը երկու հոգու հարություն էր տվել. մեկին՝ անմիջապեսմահանալուց հետո, մյուսին՝ մահանալու օրը՝ հավանաբար նրա մահից որոշ ժամանականց (Ղուկաս 7։11–17; 8։49–55 Արդյոք նա կկարողանա՞ր հարություն տալ մեկին, որնարդեն չորս օր էր, ինչ մահացած էր, և որի մարմինը սկսել էր քայքայվել (համար 39)։Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ նշվում է, որհրեաները հավատում էին, որ «չորս օրվա մահացած անհատի համար հույս չէր կարողլինել. այդ ժամանակ նրա մարմնի վրա առաջացած նշաններից երևում էր, որ այնփտում է, իսկ հոգին, որն ըստ նրանց՝ մարմնի վերևում սավառնում էր երեք օր, արդենհեռացել էր»։
Եթե գերեզմանի մոտ հավաքված մարդկանց մեջ կար մեկը, որ կասկածներ ուներ,շուտով կտեսներ, թե ինչ իշխանություն ունի Հիսուսը մահվան վրա։ Կանգնելով բացգերեզմանի առջև՝ Հիսուսը կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Ապա «մահացածը դուրսեկավ» (համար 43, 44)։ Իրականում հարությունն է մարդկանց հույս տալիսմահացածների վերաբերյալ, և ոչ թե այն կեղծ գաղափարը, թե հոգին ապրում է մահիցհետո (Եզեկիէլ 18։4; Հովհաննես 11։25

Комментариев нет:

Отправить комментарий