ԵՂԻԱՆ դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դժվարությամբ բարձրանումԿարմեղոս լեռը։ Նույնիսկ արևածագի լույսի տակ կարելի էր տեսնել, որ այդ մարդիկաղքատ են ու քաղցած։ Երեք ու կես տարի տևած երաշտը իր ազդեցությունն էրունեցել նրանց վրա։
Նրանց հետ ինքնավստահ քայլերով բարձրանում էին Բահաղի 450 գոռոզամիտմարգարեները, որոնք մեծ ատելությամբ էին լցված Եղիայի՝ Եհովայի մարգարեիհանդեպ։ Հեզաբել թագուհին սպանել էր տվել Եհովայի ծառաներից շատերին, բայցայս մարգարեն դեռ շարունակում էր հակառակվել Բահաղի երկրպագությանը։ Իսկորքա՞ն էր դա շարունակվելու։ Հավանաբար այդ քահանաները մտածում էին, որմիայնակ մարդը երբեք չի կարող իրենց բոլորին հակառակվել (Գ Թագաւորաց 18։3, 19,20)։ Աքաաբ թագավորն էլ էր եկել իր արքայական կառքով։ Նա նույնպես չէր սիրումԵղիային։
Այդ միայնակ մարգարեին սպասում էին արտասովոր իրադարձություններ։ ՄինչԵղիան դիտում էր, բեմահարթակ էր պատրաստվում բարու և չարի միջև երբևիցե տեղիունեցած ամենաազդեցիկ ընդհարումներից մեկի համար։ Ի՞նչ էր զգում նա այդառավոտյան։ Նա պաշտպանված չէր վախից, քանի որ «մի մարդ էր, որն այնպիսիզգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Մի բանում կարողենք համոզված լինել. շրջապատված լինելով անհավատ մարդկանցով, որոնց հետ էիննաև նրանց հավատուրաց թագավորն ու դաժան քահանաները՝ Եղիան իրեն բոլորովինմիայնակ էր զգում (Գ Թագաւորաց 18։22)։
Իսկ ի՞նչն էր եղել պատճառը, որ Իսրայելը հայտնվել էր այդպիսի ծանր վիճակում։Եվ ի՞նչ կարող եք սովորել այդ դեպքից այսօր։ Աստվածաշունչը խրախուսում է մեզքննել Աստծու նվիրված ծառաների օրինակը և «ընդօրինակել նրանց հավատը»(Եբրայեցիներ 13։7)։ Այժմ քննենք Եղիայի օրինակը։
Երկարատև պայքարը իր գագաթնակետին է հասնում
Իր կյանքի մեծ մասի ընթացքում Եղիան ցավով ականատես է եղել, թե ինչպես է իրհայրենիքի և իր ժողովրդի համար ամենակարևոր բանը հետին պլան մղվել ևոտնահարվել։ Իսրայելը երկար ժամանակ պայքար էր մղում՝ ճշմարիտ կրոնի ու կեղծկրոնի միջև մղվող պայքար, Եհովա Աստծու երկրպագության և շրջապատող ազգերիկռապաշտության միջև մղվող պայքար։ Եղիայի օրերում այդ պայքարն ավելի էր սրվել։
Աքաաբ թագավորը ամուսնացել էր Հեզաբելի՝ Սիդոնի թագավորի աղջկա հետ։Հեզաբելը վճռել էր Բահաղի երկրպագությունը տարածել ողջ Իսրայելով մեկ ևվերացնել Եհովայի երկրպագությունը։ Աքաաբը շատ շուտ ընկավ իր կնոջազդեցության տակ։ Նա Բահաղի համար մի տաճար ու զոհասեղան կառուցեց և այսհեթանոսական աստծուն երկրպագելու հարցում առաջնորդություն վերցրեց։ Աքաաբըխորապես վիրավորեց Եհովային (Գ Թագաւորաց 16։30–32, 33 ՆԱ)*։
Ինչո՞ւ էր Բահաղի երկրպագությունն այդքան նողկալի։ Այն հրապուրեց Իսրայելին ևշատերին հեռացրեց ճշմարիտ Աստծուց։ Դա այլասերված ու դաժան կրոն էր։ Բահաղիերկրպագությունը ներառում էր տաճարային պոռնկություն, որով զբաղվում էին կանայքև տղամարդիկ, նաև սեռական այլասերվածությամբ ուղեկցվող սանձարձակխնջույքներ և նույնիսկ երեխաների զոհաբերություն։ Եհովան քայլեր ձեռնարկեց՝Եղիային Աքաաբի մոտ ուղարկելով, որն էլ պետք է տեղեկացներ, որ երաշտ է լինելուայնքան ժամանակ, մինչև որ մարգարեն հայտնի, թե երբ է վերջանալու երաշտը(Գ Թագաւորաց 17։1)։ Տարիներ անց Եղիան նորից եկավ Աքաաբի մոտ և ասաց, որ նապետք է հավաքի ժողովրդին ու Բահաղի մարգարեներին Կարմեղոս լեռան մոտ։
Իսկ ի՞նչ նշանակություն ունի այդ պայքարը մեզ համար այսօր։ Ոմանք գուցե ասեն,որ Բահաղի երկրպագության մասին պատմությունը ժամանակահարմար չէ, քանի որմեր շուրջը չկան Բահաղին նվիրված տաճարներ և զոհասեղաններ։ Բայց դապարզապես հին պատմություն չէ (Հռոմեացիներ 15։4)։ «Բահաղ» բառը նշանակում է«տեր»։ Համաձայն չե՞ք, որ այսօր էլ մարդիկ ծառայում են շատ ուրիշ տերերի՝փոխանակ Ամենակարող Աստծուն ծառայելու։ Եվ իրոք, եթե մարդիկ իրենց կյանքընվիրում են գումար և կարիերա ձեռք բերելուն, զվարճություններին, սեռականհաճույքներին կամ շատ ուրիշ աստվածների, որոնց երկրպագում են այսօր՝ Եհովայիփոխարեն, այդպիսով նրանք իրենց համար տեր են ընտրում (Մատթեոս6։24; Հռոմեացիներ 6։16)։ Հետևաբար ինչ–որ առումով Բահաղի երկրպագությանըբնորոշ մի շարք առանձնահատկություններ շատ տարածված են այսօր։ Եհովայի ևԲահաղի միջև տեղի ունեցած այդ պայքարի մասին արձանագրությունը քննելով՝ մենքկկարողանանք իմաստուն որոշում կայացնել այն հարցում, թե ում կծառայենք։
«Կաղում են». ինչպե՞ս
Կարմեղոս լեռան քամոտ բարձունքներից ընդարձակ տեսարան է բացվում Իսրայելիվրա՝ ներքևում գտնվող Կիսոն հեղեղատից դեպի Մեծ ծով (Միջերկրական ծով), դեպիհյուսիսային հեռավոր հորիզոնում գտնվող Լիբանանի լեռները*։ Արևը բարձրանում էրհորիզոնում։ Վճռական օր էր լինելու։ Երկիրը ցավալի վիճակում էր։ Մահաբեր միվարագույր էր կախվել երբեմնի ծաղկուն այս երկրի վրա, որը Եհովան տվել էրԱբրահամի սերունդներին։ Անգութ արևից խանձված այդ երկիրն այժմ կործանմանեզրին էր կանգնած հենց Աստծու ժողովրդի անմտության պատճառով։ Երբժողովուրդը հավաքվեց մեկտեղ, Եղիան մոտեցավ ու ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի դուքկաղաք երկու կողմի վերայ. եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէԲահաղն է, նորա ետեւից գնացէք» (Գ Թագաւորաց 18։21)։
Ի՞նչ նկատի ուներ Եղիան, երբ ասաց «կաղալ երկու կողմի վերայ» խոսքերը։ Այդմարդիկ չէին հասկանում, որ պետք է ընտրություն կատարեն Եհովայի երկրպագությանև Բահաղի պաշտամունքի միջև։ Նրանք կարծում էին, թե կարող են երկուսին էլերկրպագել. հանդարտեցնել Բահաղին իրենց նողկալի արարողություններով և,միևնույն ժամանակ, Եհովայի հաճությունը փնտրել։ Նրանք գուցե մտածում էին, որԲահաղը կօրհնի իրենց բերքն ու հոտերը, իսկ «Զօրաց Տերը»՝ Եհովան, կպաշտպանիիրենց պատերազմի դաշտում (Ա Թագաւորաց 17։45)։ Նրանք մոռացել էին մի կարևորճշմարտության մասին, որն այսօր էլ շատերը չեն գիտակցում. Եհովան չի կիսում իրերկրպագությունը որևէ մեկի հետ։ Նա պահանջում է բացարձակ նվիրվածություն ևարժանի է դրան։ Նրան մատուցվող ցանկացած երկրպագություն, որին միախառնվածեն երկրպագության այլ ձևեր, անընդունելի է և նույնիսկ վիրավորական (Ելից 20։5)։
Ուստի այն, որ այդ իսրայելացիները «կաղում» էին, նման է այն բանին, ասես ինչ–որմեկը փորձում է միաժամանակ գնալ երկու ճանապարհներով։ Շատերն այսօր նույնսխալն են անում՝ թույլ տալով, որ ուրիշ «բահաղներ», այսինքն՝ տերեր, աննկատկերպով մտնեն իրենց կյանք և իրենց կյանքից դուրս մղեն Աստծու երկրպագությունը։Եղիայի կոչը, որ դադարենք կաղալուց, կմղի մեզ վերաքննելու մերառաջնահերթությունները և մեր մատուցած երկրպագությունը։
Վճռական փորձ
Եղիան առաջարկում է փորձ կատարել։ Դա մի պարզ փորձ էր։ Բահաղիքահանաները պետք է մի զոհասեղան կանգնեցնեին և զոհ դնեին դրա վրա, ապապետք է աղոթեին իրենց աստծուն, որ նա կրակ վառեր։ Նույնը պետք է Եղիան աներ։Նա ասաց. «Այն աստուածը, որ կրակով պատասխան կ’տայ, նա է Աստուածը»։ Եղիանլավ գիտեր, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Նրա հավատն այնքան զորեղ էր, որ նաառանց վարանելու թույլ տվեց, որ Բահաղի երկրպագուները գործի անցնեն։ Նահնարավորություն տվեց իր հակառակորդներին առաջինը ընտրելու ցուլին և աղոթելուԲահաղին (Գ Թագաւորաց 18։24, 25)*։
Այսօր հրաշքներ տեղի չեն ունենում։ Սակայն Եհովան չի փոխվել։ Մենք կարող ենքվստահել նրան, ինչպես որ Եղիան էր վստահում։ Օրինակ՝ երբ մարդիկ չեն ընդունումԱստվածաշնչի ուսուցումները, մենք չպետք է վախենանք թույլ տալ նրանց, որ սկզբումիրենք արտահայտեն իրենց կարծիքը։ Եղիայի նման՝ մենք կարող ենք թույլ տալ, որճշմարիտ Աստված լուծի հարցերը։ Դա կանենք՝ ապավինելով ոչ թե մեզ, այլ նրաներշնչյալ Խոսքին, որն «ուղղելու» համար է գրված (2 Տիմոթեոս 3։16)։
Բահաղի մարգարեները իրենց զոհը դրեցին զոհասեղանին և աղոթեցին իրենցաստծուն։ «Ով Բահաղ, պատասխան տուր մեզ»,— նորից ու նորից կանչում էիննրանք։ Այդպես նրանք կանչում էին ժամեր շարունակ։ «Բայց ոչ ձայն կար, ոչպատասխանող»,— ասում է Աստվածաշունչը։ Կեսօրին Եղիան սկսեց ծաղրել նրանց՝հեգնանքով ասելով, թե Բահաղը հավանաբար չափազանց զբաղված է նրանցպատասխանելու համար, որ նա զուգարանում է կամ նիրհել է, և ինչ–որ մեկը պետք էարթնացնի նրան։ «Բարձր ձայնով կանչեցէք»,— ասաց Եղիան այդ խաբեբաներին։Հստակ է, որ նա Բահաղի երկրպագությունը համարում էր ծիծաղելի խաբեություն ևուզում էր, որ Աստծու ժողովուրդը հասկանա դրա կեղծ լինելը (Գ Թագաւորաց 18։26,27)։
Ի պատասխան՝ Բահաղի քահանաները ավելի կատաղեցին և «բարձր ձայնովկանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւգեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից»։ Սակայն ապարդյուն։«Ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող» (Գ Թագաւորաց 18։28, 29)։Իրականում Բահաղը գոյություն չուներ։ Նա Սատանայի կողմից էր հորինվելմարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Այսօր, ինչպեսև անցյալում, Եհովայիփոխարեն՝ ցանկացած ուրիշ տիրոջ ընտրելը հիասթափություն է առաջ բերում ևնույնիսկ ամաչեցնում (Սաղմոս 25։3; 115։4–8)։
Պատասխանը
Վաղ երեկոյան եկավ այն պահը, երբ Եղիան պետք է գործի անցներ։ Նա վերաշինեցԵհովային նվիրված զոհասեղանը, որն, անկասկած, քանդել էին մաքուրերկրպագության թշնամիները։ Եղիան օգտագործեց 12 քար, ինչը Իսրայելի տասցեղթագավորության բնակիչներին թերևս հիշեցնում էր, որ 12 ցեղերին տրված Օրենքըդեռևս ուժի մեջ էր։ Այնուհետև նա զոհասեղանին դրեց իր զոհը, և ամեն ինչի վրա ջուրլցրեցին՝ բերելով այն, ըստ երևույթին, Միջերկրական ծովից, որը հեռու չէր այդ տեղից։Նա նույնիսկ զոհասեղանի շուրջ մի փոս փորեց, և այն նույնպես ջրով լցրեց։ Ու չնայածնա ամեն հնարավորություն տվեց Բահաղի մարգարեներին, սակայն իր զոհըմատուցելիս պարզապես ապավինեց իր Եհովա Աստծուն (Գ Թագաւորաց 18։30–35)։
Երբ ամեն բան պատրաստ էր, Եղիան աղոթեց։ Պարզ խոսքերով ասված աղոթքըհստակ ցույց տվեց, թե ինչն էր Եղիայի համար առաջնահերթ։ Նրա համար առաջին ևամենակարևոր բանն այն էր, որ բոլորն իմանային, որ Եհովան է «Իսրայէլի Աստուածը»և ոչ թե Բահաղը։ Երկրորդ՝ նա ուզում էր, որ բոլորն իմանային, որ ինքը պարզապեսԵհովայի ծառան է. ողջ փառքն ու պատիվը պետք է տրվի Աստծուն։ Եվ ի վերջո՝ նացույց տվեց, որ շարունակում է հոգ տանել իր ժողովրդի մասին, քանի որ ուզում էրտեսնել, թե ինչպես է Եհովան «ետ դարձնում նրանց սրտերը» (Գ Թագաւորաց 18։36,37)։ Չնայած բոլոր ցավերին, որոնց պատճառը եղել էր նրանց անհավատությունը՝Եղիան շարունակում էր սիրել նրանց։ Կարո՞ղ ենք Աստծուն ուղղած մեր աղոթքներումցույց տալ, որ մտահոգված ենք նրա անվան սրբացմամբ, ինչպես նաև դրսևորում ենքխոնարհություն և կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն։
Նախքան Եղիայի աղոթելը ժողովուրդը հավանաբար մտածում էր, թե արդյոքԵհովան կհիասթափեցնի իրենց՝ Բահաղի նման։ Սակայն աղոթքից հետո երկարմտածելու ժամանակ չմնաց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Եհովայի կրակը վայրիջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլլափեց» (Գ Թագաւորաց 18։38)։ Ինչպիսի՜ ազդու պատասխան։ Իսկ ինչպե՞սարձագանքեց ժողովուրդը։
«Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած»,— բացականչեցին նրանք բոլորը(Գ Թագաւորաց 18։39)։ Վերջապես նրանք իմացան ճշմարտությունը։ Սակայն նրանքդեռ իսկական հավատ չէին դրսևորել։ Իրականում հավատի մեծ դրսևորում չէրընդունել, որ Եհովան է ճշմարիտ Աստված՝ տեսնելով երկնքից թափվող կրակը՝ որպեսաղոթքի պատասխան։ Ուստի Եղիան ավելին պահանջեց։ Նա պատվիրեց, որ նրանքանեին այն, ինչը պետք է արած լինեին շատ տարիներ առաջ՝ հնազանդվեին ԵհովայիՕրենքին։ Աստծու Օրենքում ասվում էր, որ կեղծ մարգարեները և կռապաշտներըպետք է մահվան դատապարտվեին (Բ Օրինաց 13։5–9)։ Բահաղի այս քահանաներըԵհովա Աստծու ոխերիմ թշնամիներն էին, որոնք միտումնավոր կերպով հակառակվումէին Աստծու նպատակներին։ Արդյոք նրանք արժանի՞ էին ողորմության։ Իսկ ի՞նչողորմություն էին նրանք ցույց տվել այն բոլոր անմեղ երեխաների հանդեպ, որոնցկենդանի զոհաբերել էին Բահաղին (Առակաց 21։13; Երեմիա 19։5)։ Ոչ, նրանքբոլորովին արժանի չէին ողորմության։ Ուստի Եղիան հրամայեց նրանց մահապատժիենթարկել, և նրանց սպանեցին (Գ Թագաւորաց 18։40)։
Այսօր որոշ քննադատներ չեն ընդունում այն, թե ինչով է ավարտվել Կարմեղոսլեռան վրա տեղի ունեցած այդ փորձությունը։ Մյուսները գուցե մտահոգվեն, որկրոնական մոլեռանդները կօգտագործեն այս դեպքը՝ կրոնականանհանդուրժողականության բռնի գործերը արդարացնելու համար։ Եվ ցավոք,ներկայումս վայրագ կրոնական մոլեռանդներ շատ կան։ Սակայն Եղիան մոլեռանդ չէր։Նա գործեց հօգուտ Եհովայի արդար դատավճռի։ Ավելին, ճշմարիտ քրիստոնյաներըգիտեն, որ իրենք չեն կարող հետևել Եղիայի ընթացքին և չեն կարող սպանելչարագործներին։ Մեսիայի գալուց հետո նրա բոլոր աշակերտներին մի չափանիշտրվեց, որը երևում է Պետրոսին ուղղած Հիսուսի խոսքերից. «Սուրդ տե՛ղը դիր,որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։ Եհովան իրՈրդու միջոցով արդարություն կհաստատի ապագայում։
Ճշմարիտ քրիստոնյայի պատասխանատվությունն է՝ հավատով լի կյանքով ապրել(Հովհաննես 3։16)։ Դա անելու կերպերից մեկը Եղիայի պես հավատարիմ մարդկանցընդօրինակելն է։ Նա երկրպագում էր միայն Եհովային և հորդորում էր, որ ուրիշներն էլնույնը անեն։ Նա քաջաբար բացահայտեց, թե որքան կեղծ էր այն կրոնը, որ Սատանանօգտագործում էր մարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Խնդիրները լուծելուհարցում Եղիան Եհովային ապավինեց և ոչ թե իր կարողություններին ու իր կամքին։Այո՛, Եղիան պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը։ Թող որ մեզնից յուրաքանչյուրըընդօրինակի նրա հավատը։
[ծանոթագրություններ]
Այն մասին, թե ինչպես է նախկինում Եղիան առնչվել Աքաաբի հետ, տեղեկություններկարելի է գտնել «Դիտարանի» 1992 թ. ապրիլի 1–ի համարի «Եղիայի պես հավատունե՞ս» վերնագրով հոդվածում (ռուս.)։
Կարմեղոսը սովորաբար ծածկված է լինում փարթամ ու կանաչ բուսականությամբ,քանի որ ծովից նրա լանջերով խոնավ քամիներ են փչում, որոնք հաճախ իրենցհետ անձրևներ և առատ ցող են բերում։ Քանի որ Բահաղին երկրպագում էին որպեսանձրևի աստծու, այս լեռն ակներևաբար Բահաղի պաշտամունքի կարևոր վայրերիցէր։ Ուստի այն, որ Կարմեղոսը անբերրի էր ու չորացած, հարմար վայր էր Բահաղիերկրպագության կեղծ լինելը բացահայտելու համար։
Հատկանշական են Եղիայի խոսքերը, որ ասաց նրանց, թե՝ «կրակ մի դնէք» ողջակեզիհամար։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդպիսի կռապաշտներըերբեմն օգտագործում էին այնպիսի զոհասեղաններ, որոնց տակ անցք կար,որտեղից կրակը բռնկվում էր կարծես գերբնական ձևով։
Комментариев нет:
Отправить комментарий