воскресенье, 30 марта 2014 г.

«Դիտարանի» ուսումնասիրության նոր թողարկումը

ԱՅՍ պարբերագիրը, որ այժմ ընթերցում ես, «Դիտարանի»՝ ուսումնասիրությանհամար նախատեսված թողարկման առաջին համարն է։ Մենք կցանկանայինքներկայացնել այդ նոր թողարկման որոշ առանձնահատկություններ։
Ուսումնասիրության թողարկումը հրատարակվում է Եհովայի վկաների, ինչպես նաևառաջադիմություններ կատարող ուսումնասիրողների համար։ Այն լույս կտեսնի ամիսըմեկ անգամ և կպարունակի ուսումնասիրության չորս կամ հինգ հոդված։Ուսումնասիրության հոդվածների քննարկման ծրագիրը տպագրված է պարբերագրիշապիկի վրա։ Ի տարբերություն «Դիտարանի»՝ հանրության համար նախատեսվածթողարկման՝ ուսումնասիրության թողարկման շապիկի նկարը անփոփոխ է լինելու,քանի որ այն չենք տարածելու քարոզչական ծառայության ժամանակ։
Պարբերագրի 2–րդ էջում կգտնես ուսումնասիրության յուրաքանչյուր հոդվածի կամհոդվածաշարի նպատակի վերաբերյալ համառոտ ամփոփում, որը շատ օգտակարկլինի։ Այնտեղ կգտնես նաև լրացուցիչ հոդվածների ցանկը։ Այսառանձնահատկությունը շատ օգտակար կլինի «Դիտարանի» ուսումնասիրությունըանցկացնողների համար, որ նրանք իմաստալից քննարկումներ պատրաստեն։
Դու կնկատես, որ ուսումնասիրության հոդվածները փոքր–ինչ կարճ են, քաննախկինում էին։ Դա կնպաստի այն բանին, որ «Դիտարանի» ուսումնասիրությանհանդիպմանը ավելի շատ ժամանակ տրամադրվի սուրբգրային գլխավոր համարներիքննարկմանը։ Մենք քաջալերում ենք քեզ բաց անել և կարդալ յուրաքանչյուրհոդվածում բերված բոլոր սուրբգրային համարները։ Որոշ սուրբգրային համարներիկողքին գրված է «կարդա՛» բառը, և դրանք պետք է ընթերցվեն ու քննարկվեն«Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում։ Մյուս համարները նույնպես կարելի էկարդալ, եթե ժամանակը ներում է։ Որոշ հոդվածներում կնկատես, որ մի շարքհամարների կողքին գրված է «համեմատի՛ր» բառը։ Քանի որ այդ սուրբգրայինհամարներն անմիջականորեն թիկունք չեն կանգնում պարբերության գլխավորմտքերին, ուստի դրանք սովորաբար չեն ընթերցվի ժողովի հանդիպման ժամանակ։Մինչդեռ այդ համարները պարունակում են լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններկամ անուղղակիորեն կարող են թիկունք կանգնել քննարկվող մտքերին։ Մենքխրախուսում ենք քեզ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս կարդալայդ համարները։ Թերևս մեկնաբանություն տալիս նշես դրանք։
«Դիտարան» պարբերագրում այլևս տարեկան հաշվետվություն չի լինի։ 2008 թ.–իցսկսած՝ այն կտպագրվի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում,ինչպես նաև «Տարեգրքում»։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում,ուսումնասիրության համար նախատեսված թողարկումը պարունակում է նաևլրացուցիչ հոդվածներ։ Թեև դրանցից շատերը չեն քննարկվելու ժողովիհանդիպումների ժամանակ, սակայն խրախուսում ենք քեզ ուշադրությամբ կարդալդրանք։ Այդ հոդվածները նույնպես հոգևոր սնունդ են պարունակում, որ տալիս է«հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթեոս 24։45–47
«Դիտարանի»՝ ուսումնասիրության համար նախատեսված թողարկումը ևհանրության համար նախատեսված թողարկումը երկու տարբեր պարբերագրեր չեն։Երկուսն էլ նույն «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»պարբերագիրն են։ Երկու թողարկումների երկրորդ էջում էլ զետեղված է միևնույնբովանդակությունն ունեցող պարբերություն, որում բացատրվում է «Դիտարանի»նպատակը։ Երկուսն էլ կընդգրկվեն «Դիտարանի» տարեկան միահյուսված հատորում։Իսկ «Հիշո՞ւմ եք» խորագրում, որը կտպագրվի ուսումնասիրության համարնախատեսված թողարկման մեջ, այս երկու թողարկումներից էլ նյութեր կլինեն։
Սկսած 1879 թ.–ից՝ «Դիտարան» պարբերագիրը հավատարմորեն հռչակել է ԱստծուԹագավորության մասին ճշմարտությունները՝ չնայած պատերազմներին, տնտեսականխնդիրներին և հալածանքին։ Մենք աղոթում ենք, որ Եհովայի օրհնությամբ այսպարբերագիրը շարունակի ծառայել իր այդ նպատակին՝ թողարկման նոր ձևով։ Եվաղոթում ենք, որ Եհովան օրհնի քեզ, սիրելի ընթերցող, որ մեծ օգուտներ քաղեսուսումնասիրության համար նախատեսված «Դիտարանի» այս նոր թողարկումից։

Комментариев нет:

Отправить комментарий