«ՀԱՅՐ»։ Քիչ բառեր կան, որոնք կարող են խոր զգացումներ առաջացնել մարդկանցմեջ։ Այն հայրը, որը սիրում է իր երեխաներին, օգնում է նրանց երջանիկ լինել։ Ի զուրչէ, որ Աստվածաշունչը Եհովա Աստծուն կոչում է «Հայր» (Մատթեոս 6։9)։ Ինչպիսի՞Հայր է Եհովան։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք տեսնենք, թե ինչասաց Եհովան Հիսուսին նրա մկրտության ժամանակ։ Այն, թե ինչպես է հայրը խոսումիր երեխաների հետ, ցույց է տալիս, թե ինչպիսի ծնող է նա։
Մոտավորապես մ.թ. 29 թ. հոկտեմբերին Հիսուսը գնաց Հորդանան գետումմկրտվելու։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ տեղի ունեցավ. «Մկրտվելուց հետոՀիսուսը անմիջապես դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավԱստծու ոգին, աղավնու նման, նրա վրա իջնելիս։ Եվ ահա մի ձայն լսվեց երկնքից, որասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթեոս 3։16, 17)*։Եհովայի կողմից ասված այս ջերմ խոսքերը մեզ շատ բան են հայտնում այն մասին, թեինչպիսի Հայր է նա։ Քննենք երեք բան, որ Եհովան ասաց իր Որդուն։
Առաջին՝ «սա՛ է իմ սիրելի Որդին» խոսքերն ասելով՝ Եհովան, ըստ էության, ասաց.«Ես հպարտանում եմ, որ քո Հայրն եմ»։ Երեխաները ուշադրության և ընդունվածլինելու կարիք ունեն, և խորաթափանց հայրը բավարարում է այդ կարիքը։Երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք կարևոր տեղ ունեն ընտանիքում։Կարելի է պատկերացնել, թե Հիսուսի համար ինչ էր նշանակում իր Հոր կողմից նմանհավաստիացում ստանալը, չնայած որ նա արդեն չափահաս էր։
Երկրորդ՝ իր Որդուն «սիրելի» անվանելով՝ Եհովան հանրապես արտահայտեցՀիսուսի հանդեպ իր սերը։ Կարծես Հայրն ասում էր. «Ես սիրում եմ քեզ»։ Սիրող հայրնիր երեխաներին ասում է, որ ջերմորեն սիրում է նրանց։ Այդպիսի խոսքերը բնականկապվածության հետ միասին օգնում են երեխաներին երջանիկ լինել։ Որքանզգացված պետք է լիներ Հիսուսը՝ լսելով իր Հոր ձայնը, երբ նա ասաց, որ սիրում էիրեն։
Երրորդ՝ «ես քեզ հավանել եմ» խոսքերով Եհովան իր հաճությունը ցույց տվեց իրՈրդու հանդեպ։ Նա ասես ասում էր. «Որդի՛ս, ես գոհ եմ այն ամենից, ինչ արել ես»։Սիրող հայրը առիթներ է փնտրում իր երեխաներին ասելու, որ իրեն դուր են գալիսնրանց ասած կամ արած լավ բաները։ Երեխաները զորանում և քաջություն են ձեռքբերում, երբ ստանում են ծնողների հավանությունը։ Անշուշտ, Հիսուսը քաջալերվեց՝լսելով, որ իր Հոր հավանությունն ունի։
Իսկապես, Եհովան անզուգական Հայր է։ Ուզո՞ւմ ես այդպիսի հայր ունենալ։ Եթեայո, ապա կարող ես ուրախ լինել՝ իմանալով, որ հնարավո՛ր է Եհովայի հետ մտերիմփոխհարաբերություններ ունենալ։ Եթե հավատաս նրան, սովորես նրա մասին ևանկեղծությամբ փորձես կատարել նրա կամքը, նա, անկասկած, կարձագանքի։Աստվածաշունչն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։Ուրիշ ի՞նչը կարող է քեզ ապահովության այնպիսի զգացում տալ, ինչպիսին ԵհովաԱստծու՝ ամենալավ Հոր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալն է։
[ծանոթագրություն]
Այդ խոսքերի զուգահեռ արձանագրության մեջ Ղուկասի Ավետարանում Եհովանօգտագործում է «դու» և «քեզ» անձնական դերանունները՝ ասելով. «Դո՛ւ ես իմսիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Ղուկաս 3։22)։
Комментариев нет:
Отправить комментарий