воскресенье, 30 марта 2014 г.

Արդյոք էվոլյուցիոն տեսությունը ներդաշնա՞կ է Աստվածաշնչին

ԱՐԴՅՈՔ հնարավո՞ր է, որ Աստված մարդկանց ստեղծած լինի կենդանիներիցէվոլյուցիայի միջոցով։ Արդյո՞ք Աստված մանրէները դարձրել է ձուկ, իսկ հետո ձուկըշարունակել է զարգանալ՝ վերածվելով սողունների և կաթնասունների, այնպես որի վերջո կապիկների մեկ տեսակից առաջացել են մարդիկ։ Որոշ գիտնականներ ուկրոնական առաջնորդներ ասում են, որ հավատում են և՛ էվոլյուցիոն ուսմունքին, և՛Աստվածաշնչին։ Սակայն նրանք ասում են, որ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքիպատմությունը առասպել է։ Գուցե մտածեք՝ «արդյոք այն տեսությունը, ըստ որի՝ մարդըզարգացել է կենդանուց, ներդաշնա՞կ է Աստվածաշնչին»։
Հասկանալու համար այն, թե ով ենք մենք, ուր ենք գնում և թե ինչպես պետք էապրենք, կարևոր է իմանալ, թե ինչպես ենք առաջացել։ Մենք միայն այն դեպքումկարող ենք հասկանալ, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, և թե ինչնպատակ ունի մարդկանց համար ապագայի առնչությամբ, եթե իմանանք, թե ինչպես էմարդը առաջ եկել։ Մենք չենք կարող լավ փոխհարաբերություններ ունենալ Աստծուհետ, եթե համոզված չլինենք, որ նա է մեր Արարիչը։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ էասում Աստվածաշունչը մարդու ծագման, նրա ներկայիս վիճակի և նրա ապագայիմասին։ Այդ ժամանակ կիմանանք՝ արդյոք էվոլյուցիոն տեսությունը ներդաշնակ էԱստվածաշնչին, թե՝ ոչ։
Երբ գոյություն ուներ մեկ մարդ
Էվոլյուցիոն տեսության կողմնակիցները հիմնականում պնդում են, որ կենդանիներիպոպուլյացիան աստիճանաբար զարգացել է և վերածվել մարդկանց պոպուլյացիայի։Նրանք հերքում են այն, որ եղել է ժամանակ, երբ միայն մեկ մարդ է գոյություն ունեցել։Սակայն Աստվածաշունչը բոլորովին այլ բան է ասում։ Այնտեղ գրված է, որ մենքառաջացել ենք մեկ մարդուց՝ Ադամից։ Աստվածաշունչը Ադամին ներկայացնում էորպես իրական անձնավորության։ Այնտեղ գրված են Ադամի կնոջ և երեխաներից միքանիսի անունները։ Այն մանրամասնորեն պատմում է մեզ, թե ինչով է նա զբաղվել, ինչէ ասել, երբ է ապրել և երբ է մահացել։ Հիսուսը այդ արձանագրությունը չէր համարումպարզապես անուս մարդկանց համար գրված ինչ–որ պատմություն։ Մի անգամ երբ նադիմեց բարձր կրթություն ստացած կրոնական առաջնորդների, ասաց. «Դուք չե՞քկարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց» (Մատթեոս 19։3–5 Այնուհետև մեջբերեց Ծննդոց 2։24–ը, որտեղ գրված է Ադամի ու Եվային մասին։
Իսկ Աստվածաշնչի գրող և պատմագիր Ղուկասը Ադամին ներկայացրեց որպես միմարդու, որը նույնչափ իրական է, որչափ որ Հիսուսը։ Նա գրի առավ Հիսուսիտոհմաբանությունը մինչև առաջին մարդը (Ղուկաս 3։23–38 Նաև երբ Պողոսառաքյալը ելույթ ներկայացրեց հավաքված մարդկանց խմբի առջև, որոնց մեջ կայինհունական հայտնի դպրոցներում ուսում ստացած փիլիսոփաներ, ասաց. «Աստված, որստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան.... մեկ մարդուց ստեղծեց մարդկանցբոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17։24–26Հստակ է՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք առաջացել ենք «մեկ մարդուց»։Իսկ ինչ Աստվածաշունչն ասում է մարդու սկզբնական վիճակի մասին, ներդաշնա՞կ էէվոլյուցիոն տեսությանը։
Մարդը հեռանում է կատարելությունից
Ըստ Աստվածաշնչի՝ Եհովան առաջին մարդուն կատարյալ էր ստեղծել։ Անհնար է,որ Աստված որևէ բան անկատար ստեղծի։ Արարչագործության մասինարձանագրության մեջ կարդում ենք. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը.... ԵւԱստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։27, 31Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ մարդը։
Կատարյալ մարդն ազատ կամք ունի և կարող է լիարժեքորեն ընդօրինակելԵհովայի հատկությունները։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած մարդիս ուղիղ էստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել» (Ժողովող 7։29 Ադամն ընտրեցԱստծու դեմ ըմբոստանալու ուղին։ Այդպես վարվելով՝ նա իրեն և իր սերունդներինզրկեց կատարելությունից։ Իմանալով, որ մարդը հեռացել է կատարելությունից՝հասկանում ենք, թե ինչու ենք մենք հաճախ հիասթափվում ինքներս մեզնից, նույնիսկերբ ուզում ենք անել այն, ինչը ճիշտ է։ Պողոս առաքյալը գրեց. «Ինչը որ ուզում եմ, այնչեմ անում, այլ ինչը որ ատում եմ, այն եմ անում» (Հռոմեացիներ 7։15
Համաձայն Աստվածաշնչի՝ կատարյալ մարդը ապրելու էր հավիտյան և կատարյալառողջություն էր ունենալու։ Այն խոսքերից, որ Աստված ասաց Ադամին, հստակ երևումէ, որ եթե վերջինս հնազանդվեր իրեն, երբեք չէր մահանա (Ծննդոց 2։16, 17; 3։22, 23Եհովան չէր ասի, թե մարդուն ստեղծելը «շատ բարի էր», եթե մարդը հիվանդանալուկամ ըմբոստանալու հակում ունենար։ Երբ իմանում ենք, որ մարդը հեռացել էկատարելությունից, հասկանում ենք, թե ինչու է նրա մարմինը ենթակաձևափոխությունների և հիվանդությունների, չնայած որ այն հրաշալի ձևով է կազմված։Ուստի էվոլյուցիոն տեսությունը ներդաշնակ չէ Աստվածաշնչին։ Համաձայն այդուսմունքի՝ ժամանակակից մարդը առաջ է եկել ինչ–որ մի կենդանուց, որըզարգանալով դարձել է մարդ։ Իսկ ըստ Աստվածաշնչի՝ ժամանակակից մարդըկատարյալ մի մարդու սերունդն է, որը գնալով ավելի շատ է հեռանումկատարելությունից։
Այն գաղափարը, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել մարդուն, նույնպեսանհամատեղելի է այն ամենի հետ, ինչ Աստվածաշունչն ասում է Աստծուանձնավորության մասին։ Եթե այդպես լիներ, դա կնշանակեր, որ Աստված էմարդկությանը հասցրել ներկայիս անառողջ ու թշվառ վիճակին։ ՄինչդեռԱստվածաշունչն Աստծու մասին ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւնորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւնչ’ունի. արդար եւ ուղիղ է նա։ Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն էարատը» (Բ Օրինաց 32։4, 5 Հետևաբար մարդկության տառապանքի պատճառը չիկարող լինել այն, որ իբրև Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել մարդուն։ Դատեղի է ունեցել այն պատճառով, որ մի մարդ, ըմբոստանալով Աստծու դեմ, թե՛ իրեն ևթե՛ իր սերունդներին զրկել է կատարելությունից։ Ադամի օրինակը քննելուց հետո այժմկարող ենք քննել Հիսուսի օրինակը։ Արդյոք էվոլյուցիոն տեսությունը ներդաշնա՞կ էայն ամենի հետ, ինչ որ Աստվածաշունչն ասում է Հիսուսի մասին։
Կարո՞ղ եք հավատալ և՛ էվոլյուցիային, և՛ քրիստոնեությանը
«Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար»։ Թերևս գիտեք, որ սա քրիստոնեությանհիմնական ուսմունքներից մեկն է (1 Կորնթացիներ 15։3; 1 Պետրոս 3։18 Հասկանալուհամար, թե ինչու է էվոլյուցիոն տեսությունն անհամատեղելի այս խոսքերի հետ, նախպետք է իմանանք, թե ինչու է Աստվածաշունչը մեզ մեղավորներ կոչում, և թե ինչազդեցություն ունի մեղքը մեզ վրա։
Մենք բոլորս մեղավորներ ենք այն առումով, որ չենք կարող կատարելապեսընդօրինակել Աստծու սքանչելի հատկությունները, օրինակ՝ նրա սերն ուարդարությունը։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղք գործեցինու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23 Այն սովորեցնում է, որ մենք մեղքիպատճառով ենք մահանում։ «Խայթոցը, որ մահ է բերում, մեղքն է»,— ասվում է1 Կորնթացիներ 15։56–ում։ Մեր ժառանգած մեղքը նաև հիվանդությունների հիմնականպատճառն է։ Հիսուսը մատնանշեց, որ հիվանդության և մեր մեղավոր վիճակի միջևկապ գոյություն ունի։ Մի անդամալույծի նա ասաց. «Քո մեղքերը ներված են»։ Եվ այդմարդը բուժվեց (Մատթեոս 9։2–7
Ի՞նչ օգուտներ է բերում Հիսուսի մահը։ Աստվածաշունչը Ադամին հակադրում էՀիսուս Քրիստոսին՝ ասելով. «Ինչպես որ Ադամով բոլորը մահանում են, այնպես էլՔրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։22 Իր կյանքը զոհելով՝Հիսուսը վճարեց Ադամից ժառանգած մեղքի գինը։ Ուստի բոլոր նրանք, ովքերհավատում և հնազանդվում են Հիսուսին, կստանան այն, ինչից որ զրկվեց Ադամը՝հավիտենական կյանքի հեռանկարից (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23
Նկատո՞ւմ եք, որ էվոլյուցիոն տեսությունն անհամատեղելի է քրիստոնեության հետ։Եթե համոզված չենք, որ «Ադամով բոլորը մահանում են», ինչպե՞ս կարող ենք հույսունենալ, որ «Քրիստոսով բոլորը կկենդանանան»։
Ինչու է էվոլյուցիոն ուսմունքը գրավիչ մարդկանց համար
Աստվածաշունչը բացատրում է, թե ինչպես են էվոլյուցիոն տեսության պեսուսմունքները լայն ճանաչում գտնում։ Այնտեղ կարդում ենք. «Կգա մի ժամանակ, երբնրանք չեն հանդուրժի առողջ ուսմունքը, այլ սեփական ցանկությունների համեմատ՝իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համարև իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից ու շեղվելով՝ կգնան սուտպատմությունների հետևից» (2 Տիմոթեոս 4։3, 4 Չնայած այն բանին, որ էվոլյուցիաններկայացվում է գիտական տերմիններով, իրականում դա կրոնական ուսմունք է։ Այնկյանքի և Աստծու վերաբերյալ ինչ–որ փիլիսոփայական տեսակետ է ներկայացնում։Այդ տեսության հավատալիքները աննկատելիորեն գրավում են մարդկանց, քանի որմարդիկ հակված են եսասիրության և անկախանալու։ Էվոլյուցիային հավատացողմարդկանցից շատերն ասում են, որ հավատում են նաև Աստծուն։ Այդուհանդերձ,նրանք կարծում են, որ Աստված ոչինչ չի ստեղծել, չի միջամտում մարդկանց գործերինև նրանց չի դատելու։ Դա մի հավատալիք է, որը մարդկանց հաճելի է լսել։
Էվոլյուցիոն ուսմունքի կողմնակիցները հաճախ առաջնորդվում են ոչ թե փաստերով,այլ «սեփական ցանկություններով»։ Թերևս նրանք ցանկանում են ընդունված լինելգիտնականների շրջանում, որոնց մեծ մասը հավատում է էվոլյուցիային։Կենսաքիմիայի պրոֆեսոր Մայքլ Բիհին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է՝կենդանի բջիջների ներսում ընթացող բարդ պրոցեսներն ուսումնասիրելով,բացատրում է, որ այն մարդիկ, ովքեր սովորեցնում են, թե բջջի կառուցվածքըէվոլյուցիայի արդյունք է, ոչ մի հիմք չունեն իրենց պնդումներն ապացուցելու համար։Կարո՞ղ է արդյոք այսքան փոքր, մոլեկուլային մակարդակով էվոլյուցիա տեղի ունենալ։«Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի,— գրում է նա։— Չկա գիտականորևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդեսկամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգումմոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ։ ....Մոլեկուլային էվոլյուցիայի վերաբերյալ Դարվինի առաջ քաշած վարկածը պարզապեսփուչ խոսքեր են»։
Եթե էվոլյուցիոն տեսության կողմնակիցները չեն կարող ապացուցել իրենցգաղափարները, ապա ինչո՞ւ են այդքան համառորեն առաջ տանում դրանք։ Բիհինբացատրում է. «Շատ մարդիկ, այդ թվում նաև անվանի և հարգանք վայելող շատգիտնականներ պարզապես չեն ցանկանում ընդունել, որ կարող է գոյություն ունենալգերբնական մի ուժ, որը կանգնած է արարչագործության հետևում»։
Էվոլյուցիոն ուսմունքը գրավիչ է բազմաթիվ հոգևորականների համար, որոնք ուզումեն իմաստուն երևալ մարդկանց աչքին։ Նրանք նման են այն անհատներին, որոնցմասին նշեց Պողոսը Հռոմի քրիստոնյաներին ուղղած իր նամակում։ Նա գրեց. «Այն, ինչհնարավոր է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց.... Նրա անտեսանելիհատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու Աստվածությունը,հստակ կերպով երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվումեն ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք արդարացում չունեն, որովհետևթեպետ գիտեին Աստծուն, բայց չփառավորեցին նրան՝ որպես Աստծու, և ոչ էլ նրանշնորհակալություն հայտնեցին, այլ նրանց մտքերը ունայնացան, և նրանց անմիտսրտերը խավարեցին։ Թեև պնդում էին, թե իմաստուն են, սակայն նրանք հիմարացան»(Հռոմեացիներ 1։19–22 Իսկ ինչպե՞ս կարող եք չխաբվել կեղծ ուսուցիչների կողմից։
Փաստերի վրա հիմնված հավատ Արարչի հանդեպ
Հավատի բնութագրությունը տալիս Աստվածաշունչը ընդգծում է փաստերիկարևորությունը։ Այնտեղ նշվում է. «Հավատը հուսացած բաների հաստատունակնկալությունն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»(Եբրայեցիներ 11։1 Աստծու հանդեպ իսկական հավատը պետք է հիմնված լինիփաստերի վրա, որոնք ապացուցում են Արարչի գոյությունը։ Աստվածաշունչը ցույց էտալիս, թե որտեղ կարող եք գտնել այդ փաստերը։
Աստվածաշնչի գրող Դավիթը ներշնչման ներքո գրեց. «Գոհանում եմ քեզանից, որահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ» (Սաղմոս 139։14 Եթե ժամանակհատկացնենք խորհրդածելու մեր, ինչպես նաև այլ կենդանի արարածների մարմնիկառուցվածքի շուրջ, հիացմունքով կլցվենք՝ տեսնելով մեր Արարչի դրսևորածիմաստությունը։ Մեր մարմնում գործող հազարավոր համակարգերի ամեն մի մաս, որիգործունեության շնորհիվ մենք կարողանում ենք ապրել, հրաշալի կառուցվածք ունի։Նաև տիեզերքի մեջ կարելի է մաթեմատիկական ճշգրտություն և կարգուկանոնտեսնել։ Դավիթը գրել է. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւհաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1
Աստվածաշունչը Արարչի մասին գիտելիքների շտեմարան է։ Եթե ժամանակտրամադրեք քննելու Աստվածաշնչի 66 գրքերը և տեսնեք դրանց ներդաշնակությունը,նաև այնտեղ եղած բարոյական չափանիշների վեհությունը ու մարգարեություններիանխախտ կատարումը, ապա շատ փաստեր կգտնեք այն մասին, որ գրքի հեղինակըԱրարիչն է։ Աստվածաշնչի ուսմունքները հասկանալը նույնպես կվստահեցնի ձեզ, որայն իրականում Արարչի Խոսքն է։ Օրինակ՝ երբ իմանաք, թե ինչ է Աստվածաշունչնասում տառապանքի պատճառի, Աստծու Թագավորության, մարդկության ապագայիկամ երջանկություն գտնելու մասին, կտեսնեք, որ Եհովան իմաստության Աստված է։Դուք կունենաք այն նույն զգացմունքները, որ ուներ Պողոսը, երբ գրեց. «Օ՜, Աստծուհարստության, իմաստության և գիտության խորություն։ Որքա՜ն անըմբռնելի են նրադատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռոմեացիներ 11։33
Եթե քննեք այդ բոլոր փաստերը, և ձեր հավատը աճի, դուք կհամոզվեք, որԱստվածաշունչը կարդալիս Արարչին եք լսում։ Նա ասում է. «Ես եմ շինել երկիրը եւմարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրումեմ նորա բոլոր զօրքին» (Եսայիա 45։12 Ինչ խոսք, դուք երբեք չեք ափսոսա, որջանքեր եք թափել՝ համոզվելու, որ Եհովան է ամեն բանի Արարիչը։

Комментариев нет:

Отправить комментарий